Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ԱՄՆ-ը ևս իր երկնաքարն ունեցավ

ԱՄՆ-ը ևս իր երկնաքարն ունեցավ
25.03.2013 | 17:33

ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ Բիլ Կուկը հայտարարել է, որ ուրբաթ օրը ԱՄՆ արևմտյան ափի երկնքով անցած հրե գունդը եղել է մեկուսացված երկնաքար: Կանաչ գույնի և բավականին երկար ու պայծառ հետագծով երկնաքարը տեսել են նաև Նյու Յորքում: Ի տարբերություն ռուսականի` այս երկնաքարը ավերածություններ չի գործել:

Դիտվել է՝ 3400

Մեկնաբանություններ